Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՍԵԼ Է ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ



Մի քանի տարի տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ը և Իսրայելը համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա վերջինիս համար նախատեսված ամերիկյան F-35 Lightning II հեռանկարային կործանիչների վրա իսրայելական արտադրության սարքավորումներ և սպառազինություն տեղադրել:

Իսրայելը երկար ժամանակ փորձում էր նման թույլտվություն ստանալ, սակայն ամերիկացիները մերժում էին, քանի որ այդ տարբերակում կպահանջվեր որոշակի փոփոխություններ մտցնել ոչ միայն ինքնաթիռի կառուցվածքում, այլև ծրագրային ապահովման մեջ` տեխնոլոգիաները փոխանցելով իսրայելցի զինվորականներին: Ի վերջո, Իսրայելը հասել է իր ուզածին:

Սեփական արտադրության սարքավորումներ և սպառազինություն տեղադրելու անհրաժեշտությունը նրանք հիմնավորում են նրանով, որ F-35-երի գործարանային համակարգերը չեն կարող մարտական խնդիրներ կատարել մերձավորարևելյան տարածաշրջանի պայմաններում, ի վիճակի չեն դիմակայել սիրիական SA-17 («ԲՈՒԿ-Մ2») և SA-22 («Պանցիր-Ս1») զենիթահրթիռային համակարգերին:

Կործանիչների գնումը չափազանց կարևոր է Իսրայելի համար, քանի որ ինքնաթիռներից շատերը արդեն հին են և առաջիկա տարիներին դուրս են գրվելու` օդուժում առաջացնելով մարտական ինքնաթիռների պակաս:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


08/07/2011