ԶԻՆՎՈ՛Ր, ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ…
Եթե մի քանի անվանակարգերում միաժամանակ մրցույթ հայտարարվեր՝ «տարվա մարդ», «ժողովրդական համակրանք ու սեր», «ազգի հպարտություն», ապա առաջին տեղում, անկասկած, կհայտնվեիք ԴՈՒՔ, մեր սիրելի՛ զինվորներ: Այս մասին ակնառու վկայում է այն փաստը, որ համացանցը պարզապես հեղեղված է զինվորների՝ ձեր նկարներով: Ահա մի քանիսը այդ հազարավոր լուսանկարներից:
Ձեզ համար առ Աստված ամեն օր աղոթքներ են ուղղում հազարավոր մարդիկ՝ ծանոթ թե անծանոթ, ձեզ ամրություն ու քաջառողջություն են ցանկանում:
Ձեզ նայում և ձեր օրինակով դաստիարակվում են մեր ապագա զինվորները:
Ձեզ կարոտում ու սպասում են, ձեզնով հիանում են:
Խորագիր՝ #44 (1164) 09.11.2016 - 15.11.2016, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն