Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ



ԱՐԿԱԿՈԾՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԾԻ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ԴԻՐՔԵՐԸՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետներից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


11/11/2016