Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏՄարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շարքում նոյեմբերի 14-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, կիրառման և արդյունավետ կառավարման մեխանիզմների ձևավորման, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության, թափանցիկ վերահսկման անհրաժեշտության և այլ հարցերի շուրջ: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը` նշելով, որ այն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալու քննարկվող նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնելու հանրության տեսակետները:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


15/11/2016