Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ



ԱՐՑԱԽԻ  ՀԵՐՈՍ  ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԱրցախի հերոս, «Ոսկե աստղ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանը 2016թ. նոյեմբերի 16-ին  կդառնար 20 տարեկան:

 

Իմացյալ մահը սրբագործվել  է

Մեր Ավարայրի սրբազան դաշտում,

Դաժան դարերում  հայը  թրծվել  է,

Նա պարտության հետ երբեք  չի հաշտվում:

 

Ո՛վ, Արցախ աշխարհ,  դու՝  ոգու ամրոց,

Մայր Հայաստանի զավակն ես արծիվ,

Հայոց քաջերի  դու հին  դարբնոց,

Այստեղ հյուսվել են սխրանքներ անթիվ:

 

Հե՜յ, ցավի ապրիլ, քեզ  չենք  մոռացել,

Եղեռնից մի դար ճամփա ենք անցել

Եվ  նոր սերունդ ունենք ազատության,

Բյուր Աբաջյաններ՝ քաջսիրտ,  ոսկեհունդ:

 

Նայեցեք նրա  հուրհեր վարսերին,

Հապա  նայեցեք  արեւ աչքերին,

Ասես  Վահագն է,  դյուցազուն մի նոր,

Սեգ  նախնյաց  ոգով  զինված  եւ  հզոր:

 

Իր աստղաժամը հնչեց Արցախում,

Թշնամին նորից  մեր դուռն էր բախում,

Թշնամին  եկավ  մորեխի  նման,

Նրա  դեմ  ելան  քաջեր  հուրհրան:

 

Կատաղի մարտեր…  մեկ էլ՝  զանգ դիրքից.

– Պարոն  գնդապետ, տղերքն  ընկան.

Մեր   Ուրֆանյանը` անահ- աննահանջ,

Քյարամը՝  կրակ,  Անդրանիկը՝   քաջ…

Մեր  դիրքում դաժան պայքար է եղել,

Այստեղ զոհվեցին իմ եղբայրները,

Այս դիրքում նրանց արյունն է հեղվել,

Պարո՛ն  գնդապետ…

-Լսում  եմ,  խոսի՜ր:

 

-Մնացել եմ  ես  եւ  իմ նռնակը,

Դարձյալ  գալիս է  թուրքի ոհմակը,

Հիմա  կանիծեմ  ես  դրանց  հե՜րը,

Ով  դիրքը  լքի,  ես… նրա  մե՜րը:

 

-Հրամայում եմ՝  դիմացի՛ր,  տղա՛ս,

Մեր զինվորներն են  արդեն  հասվեհաս…

 

Ահեղ լռություն  եւ… կայծա՞կ  ճայթեց,

Թե՞  մեր հերոսի  նռնակը պայթեց՝

Ծնկի բերելով  կյանքասպան  մահին,

Իսկ ինքը բազմեց  անմահաց  գահին:

 

Հողը լաց  եղավ, ցավից քրքրվեց,

Սրբազան լեռը տեսավ… խոնարհվեց,

Այսպես  է  ծնվել  դարի  նոր  ասքը,

Որ  հարատեւի  հայկյան  մեր  ազգը:

 

Խոնարհումով՝ Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/11/2016