Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՍԽԱԼ Է



Գերմանական ռազմածովային ուժերի MarineForum մասնագիտացված ամսագիրը «Հավասարություն ցանկացած գնո՟վ» վերնագրով հոդված է տպագրել, որում խիստ քննադատության է ենթարկել Բունդեսվերում կանանց թվի և դերի ավելացումը:
Հոդվածի հեղինակ Էրիկ Լեներտը մատնանշել է զինվորական ծառայությանը կանանց ներգրավման բացասական հետևանքները, ինչի ցայտուն օրինակը նախորդ տարի «Գորխ Ֆոկ» առագաստանավի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարն է, որի հետևանքով մահացել է 25-ամյա Զառա Լենա Զեելեն:

Լեներտի կարծիքով, ծառայությունը բանակում կանանց մեծամասնության ֆիզիկական կարողություններից դուրս է: Ծառայությունը նաև ագրեսիվության որոշակի դրսևորում և հոգեբանական մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում: Այնպես որ, գենդերային հավասարության մասին այստեղ ավելորդ է խոսել:

Խորագիր՝ Նորություններ


11/07/2011