ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքին (նստավայրը` ք. Թբիլիսի) և ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Նշվել է, որ թեև կողմերի միջև չկա ակտիվ պաշտպանական համագործակցություն, սակայն Հայաստանը և Շվեդիան, լինելով ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներ, բավականին արդյունավետ համագործակցում են ՆԱՏՕ/ԳհԽ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում:
Երկկողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու նպատակով կողմերը պայմանավորվել են նախաձեռնել ռազմաքաղաքական երկխոսության ձևաչափ, ուսումնասիրել ՄԱԿ-ի հովանու ներքո երկու պետությունների միջև խաղաղապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում