ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍ
Նոյեմբերի 20-ին Երևանի Հովաննես Շիրազի անվան թիվ 169 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սաները բանակ-հասարակություն կապերի ամրապնդման շրջանակներում այցելեցին 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկը:
Աշակերտները ուսուցիչների և ծնողների հետ շրջեցին զորամասի տարածքում, ծանոթացան զինվորների առօրյային, սպառազինությանն ու զինտեխնիկային: Իրենց տեսածից ու զգացածից տպավորված՝ երեխաները եղան նաև զորամասի ճաշարանում, համտեսեցին զինվորական ճաշատեսակները:
Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացան համերգային ծրագրով: Հայրենասիրական և ժողովրդական երգերի կատարումների ժամանակ նրանց միացան նաև պարտադիր ժամկետային զինծառայողները:
Կարևորելով նմանատիպ միջոցառումները՝ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Կ. Խումարյանը փաստեց, որ դրանք նպաստում են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, ազգ-բանակ հայեցակարգի կայացմանը:
Հ. Ավետյան
գնդապետ
5-րդ բանակային զորամիավորում
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում