ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԶՈՐԱԿՈՉԻ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ
ՌԴ պետդուման հոկտեմբերին կքննարկի մի օրինագիծ, որով նախատեսվում է Ռուսաստանում ստեղծել մարդկային մոբիլիզացիոն ռեզերվ, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կատարել երկրի պաշտպանական օրենսդրությունում:
Մասնավորապես առաջարկվում է պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձանց ոչ թե հինգ տարին մեկ անգամ տանել երկշաբաթյա վարժական հավաքների, որոնց արդյունավետությունը (անկախ ծախսվող մեծագումար միջոցներից) ցածր է, այլ մոբիլիզացիոն ռեզերվը ձևավորել կամավոր հիմունքներով, կամավորների հետ կնքել երեք տարի ժամկետով պայմանագիր` վճարելով 11-ից 14 հազար ռուբլի աշխատավարձ և բնակավայրին մոտ տեղակայված զորամասում տարեկան մի քանի անգամ կազմակերպելով ուսումնավարժական հավաքներ:
Այս օրինագծին բավական արագ արձագանքեց ՌԴ կառավարությունըª հուլիսի 11-ին ընդունելով համապատասխան որոշում: Ենթադրվում է, որ բանակից հետո նման ռեզերվ ունենալու իրավունք կտրվի նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը և հետախուզությանը: