Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ



ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ Երբ պիտ, Մհե՛ր, ելնես ժայռից`

Հեծած քո ձին մութ դարերից,

Շողշողացնես թուր կեծակին,

Ցնծա, ճախրի հայոց ոգին:

 

Թողնես սանձը քո քուռկիկի,

Թող որ երկրով ողջ պտտվի,

Ժամն է եկել աշխարհ գալուդ,

Մատաղ լինենք զորեղ հոգուդ:

 

Դու կտեսնես վայրի ցեղեր,

Որ տիրել են մեր հայրենին,

Կուզես հիշել մթաստվեր

Մանկությունդ, ա՜խ, ցավագին:

 

Ուր ամեն տեղ` ամեն շենում

Հայոց երգն էր զիլ զրնգում

Խնդություն էր Սուրբ Զատկին

Խնկի բույրով մեր վանքերին:

 

Լռեցրել են վանք ու դպրոց,

Մեզ թողել են մի խոր հոգոց,

Ավերել են բերդ ու ջաղաց,

Դու մի՛ հուզվիր, այլ` ամուր կաց:

 

Կռապաշտի քանակը ծով,

Մենք պայքարենք վառվող սրտով,

Ընկան անթիվ անմահ քաջեր,

Թող անիծվեն էն սեւ օրեր:

 

Հաշիվ ունենք դեռ մաքրելու

Նախնյաց փառքը ետ բերելու,

Դու զորավար մեր առջեւից

Մենք էլ զինվոր քո ետեւից:

 

Հայկ Կիրակոսյան

Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Հոգևոր-մշակութային


23/11/2016