Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ



ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի« Երևանի պետական համալսարանի և գիտական այլ հաստատությունների մի խումբ դասախոսներ ՀՀ և ԼՂՀ փոխգործակցության շրջանակում նոյեմբերի 19-ից 20-ը այցելեցին Արցախ, եղան պաշտպանության բանակի զորամասերում: Արցախի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը կարևորեց նմանատիպ այցելությունների նշանակությունը բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման գործում: Ապա պատասխանեց դասախոսներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Նոյեմբերի 20-ին դասախոսների խումբը մեկնեց զորամասեր, որտեղ էլ պատասխանատու սպաները նրանց ամփոփ ներկայացրին զինծառայողների ծառայական և սոցիալ-կենցաղային պայմանները, դրանց բարելավման նպատակով ձեռնարկվող միջոցառումները:

Թեմատիկ դասախոսություններից հետո հյուրերը անկաշկանդ մթնոլորտում զրուցեցին զինվորների հետ, ներկա եղան ներզորամասային մի շարք միջոցառումների:

Ռուբեն Սահակյան

Խորագիր՝ Նորություններ


24/11/2016