ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի ընթացքում եղել է 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցել Մեծ հայրենականի զոհերի հիշատակին: Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվայի Կարմիր հրապարակում ծաղկեպսակ է դրել ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշատախտակին: