Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ



Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի օրերին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


01/12/2016