ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊՐԻԼՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին: Նախարարը բարձր է գնահատել ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան մարտական գործողություններին կամավորականների ներդրումն ու ցուցաբերած անձնազոհությունը։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը խոսել է «Ազգ-բանակ» գաղափարի մասին՝ միանգամայն տրամաբանական համարելով, որ այն առաջին հերթին դրական են գնահատում հենց կամավորները։ Նախարարը նաեւ անդրադարձել է ինչպես ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այնպես և սպառազինության արդիականացման և ռազմարդյունաբերության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը:
Հանդիպման ավարտին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է կամավորականների հարցերին:
Խորագիր՝ Նորություններ