Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ



ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ5-րդ բանակային զորամիավորման Վ. Սարգսյանի անվան զորամասի մի խումբ սպաների և Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ անցկացվեց «Ես ուզում եմ դառնալ սպա» նշանաբանով միջոցառում:

Հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մ. Մհերյանը աշակերտներին ներկայացրեց հայոց բանակի նվիրյալ սպայի կերպարը, որի համար թե՛ առօրյա ծառայության և թե՛ հասարակական գործունեության ընթացքում չպետք է լինեն մանրուքներ, քանզի հենց նրա հայրենանվեր ծառայության շնորհիվ է հասարակությունը կարծիք կազմում զինված ուժերի մասին:

Խոսեց նաև ՀՀ օրենքներով սահմանված սոցիալական արտոնությունների մասին, որոնք նույնպես կարևոր խթան են մասնագիտական կողմնորոշման համար:

Այնուհետև Արարատի զինկոմիսարիատի ներկայացուցիչները ներկայացրին ռազմական ուսումնական հաստատությունների ցանկը և ընդունելության պայմանները, ինչպես նաև խորհուրդներ տվեցին ռազմամասնագիտական կողմնորոշման առումով: Ապա զինվորականները պատասխանեցին ծառայության պայմանների վերաբերյալ դպրոցականների տարատեսակ հարցերին:

5-րդ բանակային զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ


08/12/2016