ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Պաշտոնական այցի ընթացքում՝ դեկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի նախագահին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել պատմական ամուր հիմքի վրա ձևավորված երկու բարեկամ պետությունների հարաբերություններն ավելի աշխուժացնելու և խորացնելու վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստանի և Հունաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, այնպես էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում