Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2017Թ. ԾՐԱԳԻՐԸ



ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2017Թ. ԾՐԱԳԻՐԸՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Բանակցություններն ավարտվել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ 2017թ. ծրագրի ստորագրման արարողությամբ:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/12/2016