Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԼՈՒՐՋ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ



Ըստ ռուսական աղբյուրների ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը առաջիկայում պատրաստվում է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել զինված ուժերում:

Մեդվեդևի վարչակազմում նաև մանրամասն խոսակցություն է կայանալու օրերս զորացրվելու դիմում ներկայացրած ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տրետյակի, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, զամաքային զոքերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Սերգեյ Սկոկովի և գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության պետ գեներալ-մայոր Օլեգ Իվանովի հետ` նրանց հեռանալու իրական պատճառները հասկանալու համար: Վերջիններիս դիմումներին դեռևս ընթացք չի տրվել:

Իսկ մամուլի, մասնավորապես «Նեզավիսիմայա գազետայի» պնդումները, թե երեք գեներալների հրաժարականի իրական պատճառը նրանց անհամաձայնությունն է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների հետ, արևմտյան որոշ լրատվամիջոցների հիմք տվեցին ենթադրելու, որ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում ձևավորվում է «զինվորական ընդդիմություն»:

Խորագիր՝ Նորություններ


13/07/2011