ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՄԱՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Գերմանիայի մահմեդական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջարկել են բունդեսվերում զինվորական իմամների հաստիք սահմանել մահմեդականություն դավանող զինծառայողներին հոգևոր աջակցություն տրամադրելու նպատակով:
Այժմ Գերմանիայի զինված ուժերում ծառայում են մոտ 90 կաթոլիկ և բողոքական հոգևորականներ: Իսլամական կազմակերպությունների անդամների կարծիքով մուսուլման զինվորների թիվը անշեղորեն աճելու է, և իմամների գործունեությունը նպաստելու է տարբեր դավանանքի զինծառայողների միջև ծագած կրոնական խնդիրների լուծմանը:
Որոշ աղբյուրների համաձայն գերմանիայի զինված ուժերում ծառայում են ավելի քան 1200 մուսուլմաններ, սակայն հստակ տվյալներ չունի նաև երկրի պաշտպանության նախարարությունը, քանի որ ծառայության անցնելիս դավանանքի վերաբերյալ պարտադիր հարցում չի արվում: