ԳԱԶԱՀԵՌԱՑՆՈՂ ՎԱՀԱՆԱԿԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Է ԱՎԻԱԿՐԻ ՎՆԱՍՈՒՄԸ
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը F-35C ինքնաթիռի (նավի վրա տեղակայվող տարբերակի) և գազահեռացնող վահանակի փորձարկումներ է անցկացնում ավիակրի սարքավորումների վրա ինքնաթիռի շարժիչների ռեակտիվ ալիքի ազդեցության աստիճանը որոշելու նպատակով:
Գազահեռացնող վահանակը շեղում է շարժիչներից դուրս եկող գազերի ալիքը, կանխարգելում է թռիչքի սպասող մյուս ինքնաթիռների վնասումը, պաշտպանում է սպասարկող անձնակազմին: