ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏՆԵՐԸ ԹՌՉԵԼՈՒ ԵՆ ՄԻՋԱՏՆԵՐԻ ՊԵՍ
ԱՄՆ-ում հետազոտություններ են անցկացվում միջատանման անօդաչու թռչող սարքեր ստեղծելու նպատակով:Նախագծվող ապարատները կրկնօրինակելու են ցեցի, մոծակի և այլ միջատների թռիչքի առանձնահատկություները, ունենալու են նման կառուցվածք և փոքր չափսեր:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ռազմական բյուջեի նախագծում ներառել է 5 միլիարդ դոլար այդ ոլորտում աշխատանքներն ակտիվացնելու համար:
Միջատանման անօդաչուների ստեղծման ծրագրի շրջանակներում նախատեսվում է այնպիսի շարժիչներ ստեղծել, որոնք այսօր գիտական ֆանտաստիկայի ժանրին կարելի է դասել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական