ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ «ԿԵՆՏՐՈՆ-2011» ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱԽԱՂԵՐ
Լայնածավալ օպերատիվ-ռազմավարական այս զորախաղերը կանցկացվեն սեպտեմբերին` Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի ու Ղազախստանի յոթ զորավարժարաններում: «Կենտրոն-2011»-ին ռուսական կողմից կմասնակցեն Կենտրոնական զինվորական օկրուգի զորքերը:
ՌԴ պաշտպանության նախարարությունում նշում են, որ զորախաղերի արդյունքները կարտացոլեն ներկայումս իրականացվող պաշտպանական բարեփոխումների պայմաններում ռուսական բանակի մարտական պատրաստության իրական մակարդակը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական