Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԸ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐՈՒՄ



Ինտեգրալ միկրոսխեմաների մշակման ռուս-բելառուսական համատեղ ծրագիրը երկու երկրներին թույլ կտա բարձր տեխնոլոգիաների ոլորտում վիթխարի առաջընթաց ապահովել:

Ծրագիրն սկսվել է 2005թ., իրագործվելու է մինչև 2014թ.: Հիմնական նպատակը հատուկ նշանակության սարքավորումների համար շուրջ հարյուր տեսակի նորագույն միկրոսխեմաների ստեղծումն է: Դրանք օգտագործվելու են և´ ռազմական, և´ քաղաքացիական արտադրությունում:

Ծրագրի իրագործման շնորհիվ ռադիոէլեկտրոնային ապարատուրան 3-5 անգամ քիչ էլեկտրաէներգիա կծախսի, կնվազի արտադրանքի նախագծման և պատրաստման համար պահանջվող գումարի չափը:

Արդեն նախատեսված է նոր միկրոսխեմաների կիրառումը սպառազինության և ռազմական տեխնիկայի ավելի քան 120 տեսակներում, մասնավորապես, ստրատեգիական նշանակության ռադիոէլեկտրոնային համակարգերում, ռադիոէլեկտրոնային պայքարի ապարատներում, Ս-400 զենիթահրթիռային համակարգերում և այլն:

Խորագիր՝ Նորություններ


15/07/2011