ՌՈՒՍ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԿՊԱՏՐԱՍՏՎԵՆ ՂՐԻՄԻ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին վարձով տրամադրել ծովային ավիացիայի օդաչուների պատրաստման համար նախատեսված զորավարժարանը, որը գտնվում է Ղրիմում:
Այդ մասին ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխաիլ Եժելը:
Համագործակցության առաջարկով հանդես է եկել ռուսական կողմը:
Խորագիր՝ Նորություններ