Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ



ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի, ԵՄ արտաքին գործերի ծառայության և Ավստրիայի հովանավորության ներքո հունվարի 18-ից 19-ը Երևանում տեղի է ունեցել  ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտի դասընթացների (ԵՄ ՀԱՊՔ)՝ արևելյան գործընկեր պետությունների տարբեր գերատեսչություններ ներկայացնող շրջանավարտների համար նախատեսված ԵՄ ՀԱՊՔ երկրորդ բարձրաստիճան համաժողովը, որը մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ողջույնի խոսքով: Պաշտպանության փոխնախարարը մասնավորապես նշել է գլոբալ սպառնալիքների դեմ պայքարում գործընկեր երկրների միջև երկխոսության կարևորությունը:

Համաժողովի օրակարգում ներառված կիբեռանվտանգության խնդիրների շուրջ բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ներկայացուցիչը՝ անդրադարձ կատարելով կիբեռսպառնալիքների դեմ պայքարի համապատասխան փորձին եւ մոտեցումներին:

Համաժողովի ավարտին ԵՄ ներկայացուցիչները ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի հավաստագրեր են շնորհել դասընթացների մասնակիցներին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


20/01/2017