Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԽՆԱՅՈՒՄ Է ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԱՎԻԱԿԻՐՆԵՐԻ և ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ ՀԱՇՎԻՆ



ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում է մի քանի տարբերակ ռազմական ծախսերը առաջիկա տարիներին կրճատելու նպատակով:

Երկրի զինված ուժերի` շտաբի պետերի միացյալ կոմիտեի փոխնախագահ գեներալ Ջեյմս Քարտրայթը խնայողության ծրագրի շրջանակներում հավանական է համարել «Ջերալդ Ֆորդ» դասի հեռանկարային ավիակիր նավերի կառուցումը հետաձգելը կամ պատվերները պակասեցնելը, ինչպես նաև ստրատեգիական նոր սուզանավի նախագիծը փակելը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի զարգացման գործող պլանի համաձայն մինչև 2040թ. երկրի սպառազինության մեջ պետք է լինի 11 ավիակիր: Ապա աստիճանաբար այդ թիվը պետք է նվազի: «Ջերալդ Ֆորդ»-ի կառուցումը հետաձգելուց բացի, հնարավոր է նաև մյուս ավիակիրների խմբավորման կրճատումը:

Հեռանկարային սուզանավերից հրաժարվելու դեպքում ԱՄՆ ռազմական նավատորմը սպառազինված կլինի «Վիրջինիա» դասի արդիականացված սուզանավերով: Արդիականացված «Վիրջինիայի» կառուցումը կարժենա 3,5 միլիարդ դոլար: Նոր սուզանավի նախնական արժեքը 5-7 միլիարդ դոլար է գնահատվում:

Խորագիր՝ Նորություններ


18/07/2011