Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ



ԲԱՐԵՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ՀԶՈՐ ԲԱՆԱԿՍկսվեց ինձ համար երկար սպասված ձմեռային զորակոչը, այն զորակոչը, որն ինձ էլ դարձրեց մեր բանակի մի մասնիկը: Արդեն զինծառայող եմ, բանակ եմ մեկնել հունվարի 19-ին: Միգուցե զարմանալի թվա, բայց լարվածություն մեջս ընդհանրապես չկա: Ճիշտ է, մի քիչ անսովոր է, դժվար, բայց ամեն ինչ կանոնակարգված է, հստակ… Ընտելանում եմ:

Ազատ ժամերին վերհիշում եմ նախաբանակային կյանքիս վերջին օրերը… Ընտանիքիս անդամներն ինձ լիակատար ազատություն էին տվել, ժամանակիս զգալի մասը անցկացնում էի ընկերական շրջապատում: Այժմ էլ գիշերները երազներումս կարծես արթնանում եմ տարբեր զորամասերում, որտեղ ինձնից առաջ բանակ մեկնած ընկերներս են ծառայում… Միակ հիասթափությունս թերեւս այն էր, որ չկարողացա տեսնել նրանց եւ հրաժեշտ տալ: Ոչինչ, նրանք խոստացել են ծառայությունն ավարտելուց հետո անպայման այցելել ինձ:

…Հիշում եմ հարազատներիս հուզված դեմքերը:

Շատ բարեմաղթանքներ լսեցի ընտանիքիս անդամներից, ովքեր արդեն չորրորդ անգամ են զավակ ճանապարհում հայոց բանակ: Ուզում եմ վստահեցնել բոլորին, որ պատվով կծառայեմ, ինչպես ավագ եղբայրներս, եւ իմ անունով եւս շնորհակալագրեր կմտնեն մեր օջախ…

Իսկ առայժմ՝ մնաս բարով, սիրելի համալսարան, մնաս բարով, սիրելի բակ, եւ բարեւ, իմ հզոր հայկական բանակ:

Գոռ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #03 (1174) 25.01.2017 - 31.01.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/01/2017