ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍ
Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելեց զորավար Անդրանիկ Օզանյանի անվան զորամաս:
Զինավանի ակումբում նա հանդիպեց պարտադիր ժամկետային զինծառայողների հետ և շնորհակալական խոսք ուղղեց բոլորին հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար՝ շեշտելով, որ զինվորական ծառայությունը պատիվ է յուրաքանչյուր հայ տղամարդու համար: Արմեն Ամիրյանը բոլորին մաղթեց խաղաղ ծառայություն, անամպ երկինք:
Այնուհետև հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան հանրաճանաչ երգիչներ՝ Արսեն Գրիգորյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Սասունցին, Գոհար Հովաննիսյանը:
Հավելենք, որ մշակույթի նախարարի նախաձեռնությամբ զինծառայողների համար պատրաստվել էին նվերներ:
5-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում