Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄ»



«ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄ»Բանակի տոնին ընդառաջ՝ հունվարի 26-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Երևանի թիվ 127 ավագ դպրոցի սաների համար անցկացրել է «Արիության դասաժամ», որի ընթացքում անդրադարձել է բանակաշինության ընթացքին, վերհիշել է մարտական գործողությունների դրվագներ: Խոսելով ապրիլյան մարտական գործողությունների մասին՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկ անգամ ևս արձանագրել է հայկական բանակի ուժն ու հայ զինվորի ոգու ամրությունը:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել կրթօջախի զոհված շրջանավարտների հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև, շրջել է կրթօջախի թանգարանում, ծանոթացել հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված հերոսների կյանքն ու մարտական ուղին արտացոլող ցուցանմուշներին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/01/2017