Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ



ԳԴՀ խորհրդարանի` բունդեսվերի գծով լիազոր ներկայացուցիչ Հելմուտ Կենիգհաուսը խստորեն քննադատել է Աֆղանստանում տեղակայված գերմանացի զինծառայողների տեխնիկական հանդերձման և բժշկական սպասարկման որակը:

Նա նշել է, որ ռազմական բժիշկների ստացած ցավազրկող միջոցները վատն են, սկսում են գործել ընդունումից 30 րոպե հետո միայն: Չի բավականացնում վիրավորներին անհրաժեշտ պահածոյացված արյունը:

Խնդիրներ կան նաև բազաների ապահովման հարցում: Պարբերաբար ընդհատվում է ջրի և հոսանքի մատակարարումը: Սաստիկ շոգի պայմաններում հովացման համակարգերը լիարժեք չեն գործում:

Խորագիր՝ Նորություններ


18/07/2011