Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ



ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը:

2016թ. ընթացքում զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների, կանխարգելիչ ու դաստիարակչական միջոցառումների արդյունքների վերաբերյալ հաշվետու զեկույցներով հանդես են եկել Ռազմական ոստիկանության կայազորային բաժինների պետերը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, ամփոփելով 2016 թ. ընթացքում ռազմական ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքները՝ մատնանշել է դրական ձեռքբերումներն ու տեղ գտած թերությունների վերացման ուղիները: Նա համապատասխան հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ: Առաջարկվել է նաև առկա ռեսուրսների վերադասավորման միջոցով իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ զինդատախազ Արտավազդ Հարությունյանը բարձր է գնահատել ռազմական ոստիկանության և զինդատախազության համագոր­ծակցությունը: Անդրադառնալով մահվան ելքով դեպքերին՝ Արտավազդ Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել համապատասխան կանխարգելիչ միջոցառումները:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն իր խոսքում ևս դրական է գնահատել 2016 թվականի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության կատարած աշխատանքները և ընդգծել, որ 2017թ.-ին ռազմական ոստիկանները պետք է լինեն առավել ուշադիր և զգոն, արդյունավետ օգտագործեն առկա ռեսուրսները, հետևողականորեն կատարելագործեն մասնագիտական գիտելիքները:

Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը խրախուսել են ռազմական ոստիկանության մի խումբ աշխատակիցների:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/01/2017