Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԶինված ուժերի պատրաստության 2017թ. ուսումնական տարվա պլանի համաձայն՝ 4-րդ բանակային զորամիավորումում անցկացվեց ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաք:

Հավաքի ուսումնական նպատակը մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելն էր, ստորաբաժանումների ղեկավարման, պարապմունքների կազմակերպման մեթոդական պատրաստվածության աստիճանը բարձրացնելը, ինչպես նաև մարտական պատրաստության հիմնական առարկաներից հրամանատարների գործնական հմտությունները ստուգելը:

Հավաքի ղեկավարն էր բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Դասախոսությունների ընթացքում նա խոսել է զորամիավորմանն առաջադրված խնդիրների, դրանց կատարման եղանակների և միջոցների մասին: Գնդապետ Քոչարյանը նշել է, որ յուրաքանչյուր զինծառայողի ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ միայն կարելի է հասնել ընդհանուր հաջողության, որ հատկապես մարտական հենակետերում ոչ մի րոպե չպետք է թուլացնել զգոնությունը:  Անդրադարձել է նաև Ազգ-բանակ գաղափարին և «Հրամանատրում՝ առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքով ծառայության կազմակերպման հարցերին:

Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը ըստ ուղղությունների անցկացրել են մարտավարական, մարտական և զորահավաքային, բարոյահոգեբանական, տեխնիկական, թիկունքային և այլ թեմաներով տեսական և գործնական պարապմունքներ՝ միտված սպայակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը:

4-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ


01/02/2017