Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է 900005001186 «ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ» ՀԱՇՎԵՀԱՄԱՐԸ



Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը: Այսուհետ բոլոր գործատուները և դրոշմանիշային վճար ինքնուրույն կատարող անձինք 1000-ական դրամները պետք է փոխանցեն վերոնշյալ հաշվեհամարին:

Վճարումների մասին հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել սպասարկող բանկերին, որոնց Կենտրոնական Բանկը 27.01.2017 թ.շրջաբերական նամակով ծանուցել է Ֆինանսների նախարարության կողմից բացված հաշվեհամարի վերաբերյալ: Շուտով պատրաստ կլինի նաև Զինվորների Ապահովագրության Հիմնադրամի կայքը, որի միջոցով հնարավոր կլինի կատարել նվիրաբերություն, ծանոթանալ Հիմնադրամի գործունեությանը, տեղեկանալ ինչպես պարտադիր վճարումներ, այնպես էլ նվիրաբերություններ կատարելու կարգի մասին, տեսնել Հիմնադրամի կողմից հավաքագրված ընհանուր գումարը, զինվորներին տրամադրված հատուցումները, ինչպես նաև հավաստիանալ, որ Հիմնադրամին փոխանցվել է դրոշմանիշային վճարը՝ մուտքագրելով համապատասխան ՀԾՀ-ն կամ կազմակերպության ՀՎՀՀ-ն:

Խորագիր՝ Նորություններ


01/02/2017