Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



Բարեւ, հա՛յ զինվոր

Ես Նատալիա Քեշիշյանն եմ եւ սովորում եմ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցում եւ մի քանի հարցեր ունեմ ձեզ զինվորության մասին: Բայց առաջ` շնորհակալություն եմ հայտնում մեր երկիրը պաշտպանելու համար:

Ընտանիքդ շա՞տ ես կարոտում: Ինչքա՞ն հաճախ ես այցելում իրենց:

Ի՞նչ ազդեցություն ունեցավ բանակը քո կյանքի վրա:

Ի՞նչն է ձեզ ներշնչում, որ լավ կռվեք:

Ես միշտ մտածում եմ, թե ինչ են զինվորները զգում կռվից հետո:

Ե՞րբ ես վերադառնում տուն:

Այսքանը. եւս մեկ անգամ շնորհակալ եմ՝ մեր երկիրը պաշտպանելու համար:

Սիրով` ՆԱՏԱԼԻԱ ՔԵՇԻՇՅԱՆ

***

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

 

Սիրելի՛ զինվոր,

Իմ անունը Շանթ Դերմենջյան է: Ես 13 տարեկան հղա եմ եւ ես հաճախում եմ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարան: Ես սիրում եմ խաղալ եւ նկարել: Ուզում եմ իմանալ, դու ինչ ես սիրում անել, բայց գիտեմ, որ դու ժամանակ չունես, որ պատասխանես նամակիս, բայց, եթե  կարողանաս, շատ լավ կլինի: Ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ դու մեր հայրենիքի համար ես կռվում ու պաշտպանում ես մեզ թշնամիներից:

Հարգանքով՝ ՇԱՆԹ ԴԵՐՄԵՆՋՅԱՆ

 

 

 

***

Սիրելի՛ զինվորներ,

Պատկերացնում եմ, որ սահմանին կանգնած վտանգում եք ձեր կյանքը հանուն հայրենիքի: Գնահատում ենք ձեր քաջարի գործը: Մենք երախտապարտ ենք ձեզ՝ նման անվախ զինվորներ ունենալու համար: Մաղթում ենք ձեզ հարատեւ հաջողություն:

ԿՐԵՅՍ ՈՒԼԻԿՅԱՆ

Բեյրութի Վահան Թեքեյան Միջն. վարժարանի Գ. միջն. աշակերտ

***

Սիրելի զինվոր հայոց բանակի,

Այս կարճ նամակով ուզում եմ երախտագիտությունս հայտնել ձեր նվիրյալ առաքինության համար: Մեր հազարամյա պատմության մեջ միշտ ունեցել ենք հերոսներ, մարտիկներ, որոնք դյուցազնորեն պաշտպանել են մեր հողերը թշնամիների ճիրաններից: Այսօ՛ր, դուք եք զինվորները հայոց բանակի, թոռներն Անդրանիկի, որ շարունակում եք ձեզ հանձնած գործը: Ձեր պարտքն եք կատարում: Աստված պահպանի ձեզ եւ տա ուժ ու կորով:

ՍԵՐԼԻ ՊԵՏԻԿՅԱՆ

Բեյրութի Վահան Թեքեյան

Միջն. վարժարանի Բ. միջն. աշակերտ

***

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

 

Սիրելի՛ զինվոր,

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որովհետեւ մեր հայկական հողերը պաշտպանում ես: Շնորհակալ եմ, որ պաշտպանում ես մեր երկրի սահմանները: Դու երբեք չես հուսահատվում, երբ դժվար միջոցների մեջ ես: Գնահատում եմ, որ ամբողջ Հայաստանը պաշտպանում ես թշնամիներից: Իմ անունը Սոֆի Դավթյան է, ես 12 տարեկան եմ եւ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոց եմ հաճախում: Ես հայկական մթնոլորտը շատ եմ սիրում եւ ցանկանում եմ մի օր այցելել Հայաստան: Քեզ մաղթում եմ հաջողություն ապագայում:

Սիրով ՍՈՖԻ ԴԱՎԹՅԱՆ

 

***

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

 

Քաջ զինվոր,

Շնորհակալ եմ քո ամեն քաջության համար: Շնորհակալ եմ, որ հայ մարդիկ մեր հողերը քաջորեն պաշտպանում են: Գիտեմ, որ դրամ դժվար ես վաստակում եւ ուզում եմ քեզ օգնել: Ես եւ իմ մտերիմները մեր դպրոցում հավաքում ենք: Ուզում եմ, որ շատ հայ ընտանիքների օգնենք եւ սրտանց փորձում եմ, որ դրամ հավաքել քեզ եւ ուրիշ ընտանիքների համար:

ՃՕՎԱՆԻ

 

 

 

***

Սիրելի՛ հայ զինվոր,

Ո՞վ կզոհի կյանքը հանուն հայրենիքի սիրո, եթե ոչ դուք, զինվորներ հայրենիքի: Ձեզանով մենք հպարտ կզգանք ու պաշտպանված, որովհետեւ սիգապանծ այն լեռներն եք, որոնց կարող ենք հենվել: Դուք եք այն բանակը հզոր, որի միջոցով պաշտպանվում են սահմանները: Իմ մաղթանքն է, որ Աստված պաշտպան կանգնի ձեր ամբողջ կյանքի ընթացքին, որովհետեւ ձեր կյանքով կյանք շնորհեցիք, ինչպես ասում են. «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»:

ՎԱՐԴԻ ՍԱԼԽԱՆՅԱՆ

Բեյրութի Վահան Թեքեյան Միջն. վարժարանի Բ. միջն. աշակերտ

***

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

 

 

Սիրելի՛ զինվոր,

Ես գրում եմ քեզ իմ նամակը մի վայրից, որտեղ չկա պատերազմ, որտեղ մարդիկ չեն վախենում իրենց կյանքի համար:

Շնորհակալություն, որ դու կռվում ես մեր երկրի խաղաղության համար, որ վտանգում  ես քո կյանքը մեր երկրի համար: Քեզ մաղթում եմ անվտանգություն ու հաջողություն:

 

 

 

***

Սիրելի՛ հայրենիքի պաշտպան,

Չեմ կարող արտահայտել բերկրանքի ու երախտագիտության զգացումներս, որ հայ ժողովուրդը ունի ձեզ պես արժանավայել զավակներ: Բոլոր զինվորներին մաղթում եմ անփորձանք, խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ հայկական տաքուկ օջախ: Աստված օրհնի եւ պաշտպանի ձեզ, ի՛մ ազգի հերոսներ: Ես ձեզ շատ եմ սիրում:

ՍԱՌԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բեյրութի Վահան Թեքեյան Միջն. վարժարանի Գ. միջն. աշակերտ

***

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

 

 

Ես շատ շնորհակալ եմ, որ դու մեր երկրի համար կռվեցիր եւ պաշտպանեցիր մեզ: Իմ նպատակն է քո ընտանիքդ ուրախացնել եւ հայտնել շնորհակալությունս: Ես հույս ունես, որ կկարողանամ քեզ օգնել եւ նորից շնորհակալություն:

Սիրով՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

 

***

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՇնորհակալություն,

Իմ անունը Թալիա Զաքարյան է եւ ես 13 տարեկան եմ: 8-րդ դասարանում եմ եւ շատ եմ սիրում գծել ու երգել Հայաստանի մասին: Ես շատ շնորհակալ եմ, որ դու քաջ ես ու մեր անուշ Հայաստանի հողերը պաշտպանում ես: Ես հուսով եմ, որ դու լավ ես եւ արագ կապաքինվես: Իմ ընտանիքս եւ ես չափազանց հպարտ ենք, որ դու հաղթեցիր կռիվը:  Կրկին շատ շնորհակալ եմ:

Սիրով՝ ԹԱԼԻԱ ԶԱՔԱՐՅԱՆ

Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Բանակ և հասարակություն


22/02/2017