Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ՀՀ-ՈՒՄ ԿԽՄԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ 2017Թ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ



ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ՀՀ-ՈՒՄ ԿԽՄԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ 2017Թ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր:

Լևոն Այվազյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի Երևանի գրասենյակի օժանդակությամբ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դասընթացների, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրագործումը՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2017թ. համագործակցության ծրագիրը:

Խորագիր՝ Նորություններ


23/02/2017