Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՊԻ ՕՐՀՆԱՆՔԸ



ՊԱՊԻ ՕՐՀՆԱՆՔԸՄեկ ամսից մի քիչ ավելի է, ինչ երկու թոռներիս՝ Վարդանին ու Գոռին ճանապարհել եմ հայոց բանակ: Երկուսն էլ Երեւանի պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողներ են, Գոռը՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, Վարդանը՝ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի:

Պետք է խոստովանեմ, որ դժվար էր սիրելի թոռներից բաժանվելը. կոկորդս սեղմվում էր, աչքերս լցվում էին: Բայց պետք էր տղերքին բարձր տրամադրությամբ ճանապարհել: Պետք էր…

Տղե՛րք (ես նրանց այլեւս երեխաներ չեմ ասում), եկել է ձեր ժամանակը, հիմա դուք պետք է պաշտպանեք մեր հայրենիքը: Դուք քաջաբազուկ Հայկ Նահապետի ժառանգներն եք, ուրեմն եղեք մեր նախնիների արժանավոր հետնորդները: Հիշե՛ք Ավարայրը, Սարդարապատը, Արցախյան պատերազմը, մեր բոլոր-բոլոր հերոսներին… Այժմ ձեզ է վստահված հայրենիքի պաշտպանի բարձր պատիվն ու պատասխանատվությունը: Ձեր կարգախոսը պետք է լինի՝ ոչ մի թիզ հող թշնամուն, միմիայն՝ ազատագրում եւ հաղթանակ. ձեր դրոշի վրա պետք է գրված լինի՝ «Միայն առաջ»: Վստահ եմ՝ ձեր զինվորական պարտքն ու պարտականությունը կկատարեք տղամարդավարի ու պատվով՝ որպես սկզբունք ընտրելով արժանապատվությունը, մղող ուժ՝ հզոր ոգին ու հայրենասիրությունը:

Թող իմ օրհնանքը ապավեն լինի հայոց բանակի բոլոր զինվորներին: Մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ:

Անհամբեր սպասումով՝ ձեր Վարդան պապ:

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Բանակ և հասարակություն


01/03/2017