Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՎԵԼԱՆԱՆ ՌԵԶԵՐՎԱՅԻՆՆԵՐԸ



«Ապագայի ուժեր-2020» հայեցակարգի շրջանակներում Մեծ Բրիտանիան ծրագրում է արմատապես բարեփոխել զինված ուժերի կառուցվածքը և կանոնավոր բանակի թվաքանակի կրճատման հաշվին մեծացնել ռեզերվայինների տեսակարար կշիռը:

Խորհրդարանում ներկայացնելով նոր պաշտպանական հայեցակարգը` պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը հայտարարել է, որ 2020թ. բրիտանական զինված ուժերը կունենան վերջին հարյուր տարում ամենափոքր թվաքանակը` 120.000 մարդ: Նրանց շուրջ մեկ երրորդը կլինեն ռեզերվայիններ, որոնց ուսուցման վրա այս ընթացքում կծախսվի շուրջ 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ:

Այժմ Մեծ Բրիտանիան զինված ուժերի թվաքանակով երկրորդ պետությունն է Եվրոպական Միությունում, իսկ ռազմական բյուջեի մեծությամբ` երրորդը ողջ աշխարհում:

Խորագիր՝ Նորություններ


20/07/2011