ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման հեռանկարները: Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացումը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:
Խորագիր՝ Նորություններ