Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ



ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Կարևորելով միջգերատեսչական փոխգործակցության բարձր մակարդակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների համակարգմանն ու լուծմանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքների խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, ուստի անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը առկա իրավիճակը ճիշտ գնահատելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում, ըստ համապատասխան ոլորտների, սահմանամերձ համայնքներում կատարված և ընթացող ծրագրերի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել հանձնաժողովի կազմում ընդգրկված տարածքային կառավարման և զարգացման, արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև  հանձնաժողովի այլ անդամներ:

Խորագիր՝ Նորություններ


01/03/2017