ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ «ԶԻՆՎՈՒՄ» Է ՓՉՈՎԻ Ս-300-ՆԵՐՈՎ
Թեև մարտական տեխնիկայի փչովի մակետների կիրառման շուրջ ռուսաստանյան փորձագետների և զինվորականների շրջանում առկա են տարակարծություններ, ՌԴ պաշտպանության նախարարությունը «ՌուսԲալ» ընկերությունից 2012թ. կգնի նաև U-300 հակահրթիռային համակարգերի պնևմատիկ նմանակման համակարգեր, որոնց պետական փորձարկումները կսկսվեն մի քանի շաբաթ անց:
Մակետները մարտականի ճիշտ կրկնօրինակն են, շուրջ հիսուն անգամ էժան են, ներկվում են պատվիրատուի ներկայացրած գունային քողարկիչ համադրությամբ, ինչպես նաև արձակում են ջերմային և ռադիոտեղորոշիչ մոլորեցնող ճառագայթներ:
Հատկանշական է, որ մարտական տեխնիկայի փչովի մակետների նկատմամբ առավել մեծ է օտարերկրյա պատվիրատուների հետաքրքրությունը:
Խորագիր՝ Նորություններ