ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ և ԱՄՆ-Ը ԿՓՈԽԱՆԱԿՎԵՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐՈՎ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին առաջարկել է սպառազինության վերցնելուց հետո փոխանակել F-35 կործանիչները: Բրիտանացիները կհանձնեն թռիչքի ուղղահայաց մեկնարկով F-35B մոդիֆիկացիայի բոլոր կործանիչները` փոխարենը ստանալով տախտակամածային բազավորման նույնքան F-35C:
2010թ. Մեծ Բրիտանիայի կառավարությունը ազգային անվտանգության նոր ռազմավարություն է ընդունել, որի շրջանակներում ռազմական ծախսերի կրճատում պետք է կատարվի: Փաստաթղթի պահանջների համաձայն երկրի զինված ուժերը պետք է հրաժարվեն F-35B-ի գնումներից ի օգուտ F-35C-ի: Առաջիններն ավելի թանկ են, այդ պատճառով էլ ավիակիրների վրա կտեղադրվեն թռիչքի մեկնարկն ու ավարտը ապահովող կատապուլտներ և կտեղակայվեն ավելի էժան ինքնաթիռներ:
Ծրագիրը հաստատվելու դեպքում բրիտանացիները սեփական միջոցներով կարդիականացնեն F-35B ինքնաթիռները ամերիկյան ռազմածովային ուժերի պահանջներին համապատասխանեցնելու համար: