ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ
«Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը ՀՀ զինված ուժերում» ԵԽ ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հանդիպումը կարիքների գնահատման փորձագիտական խմբի հետ: Խմբի անդամները հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության, ՊՆ ռազմական ոստիկանության, Հանրապետական զինկոմիսարիատի, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հետ: Փորձագիտական խմբի նպատակն է շահառուների հետ հանդիպումների միջոցով վեր հանելու օրենսդրական, իրավակիրառական պրակտիկայի և ուսումնամեթոդական բնույթի խնդիրները:
Հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ զինված ուժերի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, առկա խնդիրները, նախատեսվող բարեփոխումները, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ որոշակի օրենքներում և իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները: Քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրի» և դրանում ներառված զինված ուժերում մարդու իրավունքների ու դրանց պաշտպանության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2017-2021թթ. ռազմավարության և միջոցառումների ծրագրի» հետ կապված հարցեր:
Խորագիր՝ Նորություններ