Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պլանավորման ու քաղաքականության վարչության պետի տեղակալ, դերծովակալ Ռոբերտո Քիամաչելլայի համանախագահությամբ անցկացվել են հայ-իտալական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները, որի ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները:

Արձանագրվել է խաղաղապահության, ռազմական կրթության, ռազմական ոստիկանության և մի շարք այլ ոլորտներում պլանավորված միջոցառումների արդյունավետ իրականացումը: Քննարկվել է դրանց շարունակականության ապահովման հետագա միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում 2017 թվականի համագործակցության պլանը:

Խորագիր՝ Նորություններ


16/03/2017