ՀԱՂԹԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ
Երկրի օդային տարածքների պահպանությունը հայկական բանակի առաջնահերթություններից է: Մեր երկնքի խաղաղությունն ու պաշտպանությունը միայն բարեհաջող թռիչքներն ու վայրէջքները չեն: Ինքնաթիռների եւ ուղղաթիռների անվտանգ ու սարքին լինելու ամենամեծ պատասխանատվությունը իր վրա է կրում այդ ամենին հետեւող զորամասի անձնակազմը: Անձնակազմ, որի համար պատասխանատվությունը եւ արհեստավարժությունը պարտադիր պայման են: Այստեղ գիտակցում են՝ ավիացիայում մանրուքներ չկան, ամեն փոքրիկ վրիպում կարող է ճակատագրական լինել: Մարդկային կյանքերը ուղղակիորեն կախված են տեխնիկական անձնակազմի մասնագիտական փորձառությունից ու վարպետությունից: Ինչ խոսք, միշտ սարքին ավիացիոն տեխնիկան կիրականացնի անգամ ամենաբարդ ու պատասխանատու առաջադրանքները:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՔՄԻՇՅԱՆ
Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում