Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ



Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ զորքերին անհրաժեշտ անօդաչու թռչող ապարատները կարտադրվեն և կգնվեն Ռուսաստանում:
Նա նշել է, որ նախկինում իրենք Իսրայելից անօդաչուների մի խմբաքանակ են գնել, որն այժմ օգտագործվում է անձնակազմի ուսուցանման համար:
Մասնագետների կարծիքով ռուսական ապարատները իսրայելական նմանատիպ նմուշներից մի քանի անգամ էժան են, սակայն առայժմ զիջում են որոշ էլեմենտների, մասնավորապես, օպտիկական ջերմացույցների և տվյալների փոխանցման սարքերի որակի առումով:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


21/07/2011