ՓԱՆՈՍ ՄԱՆՋՅԱՆ. ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ
«Մեր ցեղի գրեթե բոլոր տղամարդիկ զոհվել են մարտերում»:
Լիբանանի զինված ուժերի գեներալ-գնդապետ:
Լիբանանի պետական նախարար։
Ուսանել է Կանզասում եւ Կենտուկիում, ռազմական որակավորումը բարձրացրել Կանադայի ռազմական ակադեմիաներից մեկում։
Պաշտոնաթող է եղել 2005 թվականին:
♦ Յուրաքանչյուր հայ իր հոգու պարտքը պետք է համարի ՀԱՅԱՍՏԱՆԻ պաշտպանությունը:
♦ Հայաստանից դուրս մոտ քառասուն հայ գեներալ է ապրում, որ Չիլիից մինչև Ֆրանսիա, ԱՄՆ-ից մինչև Լիբանան զինվորական մեծ գործեր են կատարել:
♦ Զինվորական կյանքը իր կարգապահությամբ և կանոններով նույնն է բոլոր տեղերում, և տարբեր երկրներում ծառայած շատ զինվորականներ Հայաստան կամ Արցախ գնալով՝ դժվարությունների հաստատ չեն հանդիպի:
♦ Քանի որ ես հայ եմ, իմ ոգին ամուր է, և իրավունք չունեի ետ դառնալու իմ ընտրած ճանապարհից:
♦ Թեև ինքս էլ հայ եմ, սակայն Հայաստանում ապրող հայերն ավելի բախտավոր են: Բախտավորությունն այն է, որ պատմական Հայրենիքում ամեն ինչ հայկական է:
♦ Ես Հայաստան եմ գալիս ոչ թե որպես հյուր, այլ՝ որպես իր տունը, հողն ու ջուրը կարոտած հայ:
♦ Հայրենիքի պաշտպանության սրբազան գործն ստանձնած զինվորներին, սպաներին ուժ ու եռանդ եմ մաղթում:
♦ Ես զգացել, տեսել եմ հայկական բանակի հզորությունը: Հայկական բանակը այն քիչ բանակներից է, որ հող է ազատագրել:
♦ Այսօրվա Հայաստանի բանակը դարձել է հզոր, քաջարի բանակ: Մեր բանակը հսկա առաջադիմության մեջ է, շատ-շատ բաների է հասել և տեսնելով այդ ամենը՝ անկարելի է զորավիգ չլինել նրան:
♦ Հայկական բանակը կարող է արժանի հակահարված տալ ցանկացած պահի, ցանկացած թշնամու:
Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Ճակատագրեր