Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ



ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՓոխգնդապետ Արտյոմ Դավթյանը 1999-2004թթ. սովորել և ավարտել է ՌԴ տանկային ինստիտուտը՝ նշանակվելով ՀՀ ԶՈՒ զորամասի տանկային դասակի հրամանատարի պաշտոնին, ապա առաջխաղացման միջոցով հասել զորամասի զրահատանկային ծառայության պետի պաշտոնին:

Արտյոմ Դավթյանը բարեխիղճ և իր ծառայական պարտքին անմնացորդ նվիրված սպա է, առաջադրված խնդիրները ժամանակին կատարելու հարցում հետևողական է և նախաձեռնող, սիրում է զինվորական գործն ու իր ռազմամասնագիտական գիտելիքները հմտորեն փոխանցում է ենթականերին:

Սկզբունքային է, հետևողական ի հայտ եկած թերությունների ժամանակին վերացման ուղղությամբ:

Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով:

2016թ. արդյունքներով ճանաչվել է զորամիավորման լավագույն սպա:

♦♦♦

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄԿապիտան Նորայր Սիմոնյանը ՀՀ ԶՈՒ-ում է 2007 թ.-ից: 2011թ. ավարտել է ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը և նշանակվել կապի դասակի հրամանատար, ապա՝ զորամասի դասակի հրամանատար-վաշտի հրամանատարի տեղակալի պատասխանատու պաշտոնին:

Կապիտան Ն. Սիմոնյանի կատարողական կարգապահությունը բարձր է, վերադաս հրամանատարության հետ հարաբերություններում պահպանում է համազորային կանոնադրության պահանջները, հարգանք է վայելում ենթակաների շրջանում, նրա հրամանները կատարվում են անվերապահորեն: Բնավորությամբ կենսուրախ է, ընկերասեր: Նախաձեռնող է, զգոն և գիտելիքների մեծ պաշար ունի, պարբերաբար աշխատում է իր գիտելիքների խորացման ուղղությամբ: Առաջադրանքները ստանալիս իրականացնում է խնդրի բազմակողմանի ուսումնասիրություն եւ կայացնում խելամիտ ու ճիշտ որոշումներ: Ունակ է գործելու յուրովի:

Օրինակելի ծառայության համար բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից: Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» եւ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով: 2016թ. արդյունքներով ճանաչվել է զորամիավորման լավագույն սպա:

Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Ազգային բանակ


29/03/2017