ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԸ` ՀԱՔԵՐՆԵՐԻ ԹԻՐԱԽ
«Anonymous» հաքերային խմբի անդամները հայտարարել են, որ իրենք կարողացել են մուտք գործել Հյուսիսատլանտյան դաշինքի համակարգչային ցանց և տիրանալ մեկ գեգաբայթ ծավալով բազմաթիվ գաղտնի փաստաթղթերի:
Որպես ապացույց խումբը Twitter ցանցում տեղադրել է 2007 և 2008թթ. 2 փաստաթուղթ` «Ծառայողական օգտագործման համար» դրոշմով: Դրանցում ՆԱՏՕ-ի աֆղանական և բալկանյան զորախմբերի կապի համակարգերի մասին մանրամասներ են եղել:
Հաքերները նշել են, թե մտադիր չեն հրապարակել խիստ գաղտնի տեղեկատվություն, քանի որ դա կլիներ «անպատասխանատու արարք», միաժամանակ խոստացել են առաջիկայում «հետաքրքիր» տեղեկություններ տարածել:
Դաշինքի ներկայացուցիչը հաստատել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության գծով մասնագետները հետաքննություն են սկսել և չեն բացառում գաղտնի տեղեկատվության արտահոսքը: Միաժամանակ նա հայտարարել է, որ Դաշինքը վճռականորեն դատապարտում է գաղտնի փաստաթղթերի ցանկացած հրապարակում, որը կարող է վտանգել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, նրանց զինված ուժերի և քաղաքացիական բնակչության անվտանգությունը:
Խորագիր՝ Նորություններ