ԽԱՌԱՏՆԵՐԸ ԿՐԱԿՈՂ ԳՐԻՉՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ
Ամուրի մարզի Բելոգորսկ քաղաքի մերձակայքում գտնվող տանկանորոգման գործարանում աշխատող երկու խառատներ պատրաստել են «կրակող գրիչներ»` հարմարեցված 5,6 մմ-անոց փամփուշտներին:
«Գրիչների» նշանառու կրակի հեռահարությունը 10 մետր է, իսկ առավել մոտ տարածությունից կրակելու դեպքում գնդակը ծակում է 5 սմ-անոց տախտակը: Նկատի առնելով այս բնութագրերը` փորձագետներն արտադրանքը համարել են հրազեն, և հմուտ խառատներին այժմ սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: Մարզի ոստիկանությունը նման «գրիչներ» գնած անձանց կոչ է արել դրանք ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին:
Խորագիր՝ Նորություններ