Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐԱԿԱՆ ԳՈՐՈՎԱՆՔ



ՄԱՅՐԱԿԱՆ ԳՈՐՈՎԱՆՔԼուսանկարիչ Զավեն Խաչիկյանի՝ Քարվաճառի ազատագրության օրերին արված այս նկարը, որում պատկերված ադրբեջանցի «գերյալ» տատիկը ջերմորեն փարվել է հայ ազատամարտիկին (Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակի» զինվորագրյալ անդամ Սարգիս Հացպանյանին), հիրավի մարդասիրության անզուգական դրսեւորում է: Խորհրդանշումը աստվածային այն գերագույն շնորհի, որ կոչվում է ՎԵՀԱՆՁՆՈՒԹՅՈՒՆ եւ այսօր էլ սովորեցնում է. «Մայրը, ինչ ազգից էլ լինի, ընդունակ է ծնողական ջերմ զգացումներ տածելու այն օտարի հանդեպ, ով որդիաբար ընդունեց ու պատվեց իրեն օրհասի պահին…»:

Խորագիր՝ #14 (1185) 12.05.2017 - 18.04.2017, Պատմության էջերից


12/04/2017